Հասարակական

Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը

1 րոպեի ընթերցում

Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։ Փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 22-ին իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։

GetImage.png (16 KB)

Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Այս տարվա սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարել Էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մտադրության մասին։ Նոյեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Վարդանյանին նշանակել է երկրի պետական նախարարի պաշտոնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում