Սասուն Խաչատրյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի ղեկավար կազմի և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պատվիրակությունը, կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 14-15-ը երկօրյա աշխատանքային այցով եղել է Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կոմիտեից, ԵԱՀԿ-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ կազմակերպված աշխատանքային այցը միտված էր Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի գործունեության և վերջինիս լավագույն փորձի ուսումնասիրությանը:

Վիեննայում հայկական պատվիրակությունը հանդիպել է Ավստրիայի Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրեն Օտտո Քերբլի և կառույցի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանը:

Հանդիպման ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրենը ներկայացրել է Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական ուղղությունները` անդրադառնալով մասնավորապես օպերատիվ և քննչական գործունեության առանձնահատկություններին ու հատկապես Բյուրոյի կազմում թվային փորձաքննությունների իրականացման առանձնացված ստորաբաժանում ունենալու հանգամանքին, ինչն ավելի արդյունավետ և օպերատիվ է դարձնում քննչական աշխատանքները: Ներկայացվել են նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումները և դրանց շրջանակում իրականացվող կրթական ծրագրերը, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարի հանրային իրազեկման բարձրացմանը:

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն, իր հերթին, ներկայացրել է նախորդ տարվա հոկտեմբերից գործող նորաստեղծ կառույցի գործունեությունը, տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու հակակոռուպցիոն մարմնի առջև ծառացած հիմնական մարտահրավերները: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխանակվել օպերատիվ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև թվային փորձաքննությունների արդյունավետ տեխնոլոգիաների և քննչական մեթոդների կիրառման հմտություններով ու փորձով: Հատկապես կարևորվել է օպերատիվ գործունեության ժամանակ տեղեկատվական նորարարական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: Կոմիտեի նախագահը դիտարկել է նաև քննչական մարմնում թվային փորձաքննությունների իրականացման դրական փորձի ներդրման հնարավորությունը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:

Այցի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական գործունեությանհարցերով ԵԱՀԿ համակարգող, դեսպան Իգլի Հասանիի, վերջինիս տեղակալ Լոռենցո Ռիլաշիատիի և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Անդրեյ Մունտեանի հետ:

Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում նման կառույցի ստեղծումն արդեն հաջողված օրինակ են համարում և վստահ են, որ ժամանակի ընթացքում այն նկատելի հաջողություններ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում` ապացուցելով իր գործունեության արդյունավետությունը: Կողմերը փոխադարձ կարևորել են նախանշվող ծրագրերի շրջանակում երկկողմ օրակարգի ընդլայնումն ու համագործակցության զարգացումը:

Սասուն Խաչատրյանը շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ ղեկավար կազմին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերվող շարունակական աջակցության համար, համոզմունք է հայտնել, որ արդեն իսկ առկա սերտ համագործակցությունը կշարունակվի նույն պատրաստակամությամբ և նոր ծրագրերի նախաձեռմամբ:

Հայերեն Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս