Հասարակական

Անահիտ Ավանեսյանն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 21-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ԿԽՄԿ աջակցությամբ Արցախից մեկ պացիենտ է տեղափոխվել Երևան, սակայն այս պահին էլ պահպանվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը:

Թիերի Ռիբոն նշել է, որ Ստեփանակերտում ԿԽՄԿ -ն ունի գրասենյակ, որի միջոցով շարունակում է իրականացնել մարդասիրական առաքելություն և պատրաստ է միջնորդել բուժօգնության և դեղապահովման կազմակերպման շուրջ:

Նախարար Ավանեսյանն ընդգծել է նաև Արցախում բնակչությանը հոգեբանական մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում