Քաղաքականություն

Չինաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման հույս ունի

1 րոպեի ընթերցում

Չինաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։

«Մենք հավատում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Ռուսաստանն այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարել, որը Չինաստանը ողջունում է։ Մենք հույս ունեք, որ Ռուսաստանի և այլ մտահոգ կողմերի միջնորդությամբ Հայստանի և Ադրբեջանի միջև վեճը Լաչինի միջանցքի շուրջ կհանգուցալուծվի հնարավոինս արագ։ Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և համատեղ անվտանգության, համագործակցության հասնելը համապատասխանում է նրանց շահերին»,- ասաց նա։

Նա հավելեց, որ Չինաստանը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ՌԴ-ի և այլ կողմերի միջնորդությամբ լուծել իրենց միջև վեճերը՝ ելնելով հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքից։ «Ցանկացած ջանք, որը նպաստում է սրան, կառուցողական դեր կկատարի»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում