Ադրբեջանցիներն իրենց իրավունք են վերապահում ստուգել և խոչընդոտել Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների անցումը. Մարուքյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «ակտիվիստները» իրենց իրավունք են վերապահել ստուգել մարդասիրական բեռները և խոչընդոտել բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
"Environmental activists" of Azerbaijan have taken responsibility for checking humanitarian cargo and are preventing the unhindered passage of cargo through the Lachin Corridor. Basically, they have illegally reserved customs duties. This nonsense has to be stoped! pic.twitter.com/9slVzQg4O5
— Edmon Marukyan (@edmarukyan) December 20, 2022
«Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» իրենք իրավունք են վերապահել ստուգել մարդասիրական բեռները և խոչընդոտել բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով»-ընդգծել է Հատուկ հանձնարարություններով դեսպանը:
Մարուքյանը հավելել է, որ նրանք, ըստ էության, ապօրինաբար մաքսային պարտականություններ են իրենց վերապահել: «Այս անհեթեթությանը պետք է վերջ դրվի»,-շեշտել է նա:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։