Պաշտոնական

Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար

1 րոպեի ընթերցում

Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Հովհաննիսյանի նշանակել ֆինանսների նախարար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հրամանագրի մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում