Շրջափակման պատճառով իրարից հեռու գտնվող ընտանիքների անդամներ են դիմել զարգացման և միգրացիայի նախարարություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Արցախի Հանրապետության զարգացման և միգրացիայի նախարարություն է դիմել ևս ութ ընտանիք, որոնց անդամները շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Նախարարությունում ձևավորված արագ արձագանքման խմբի անդամներն այցելել են վերոհիշյալ ընտանիքներին: Ծանոթանալով նրանց կարիքներին՝ վերջիններիս տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաներ»,-նշվում է հաղորդագրությունում:
Կարդացեք հոդվածը` Русский