Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախի Հանրապետական հիվանդանոցում մեկ պացիենտ է մահացել, չորսի վիճակը ծայրահեղ ծանր է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ծանր վիճակում գտնվող քաղաքացի է մահացել: Վերջինիս չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ արդեն 8 օր շարունակ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից: Պացիենտը ավելի քան 15 տարի հեմոդիալիզի կուրսեր է անցել, և հարկավոր է եղել նրան այլ ԲԿ տեղափոխել:

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ այլ բուժառու Շտապօգնության մեքենայով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ զորակազմի և ոստիկանության ուղեկցությամբ Լաչինի միջանցքով տեղափոխվել է Երևան, նախ՝ Գորիսի ԲԿ, ապա ռեանիմոբիլով Երևան՝ Նորք- Մարաշի Սրտաբանական կլինիկա:

Եւ չնայած այդ մեկ պացիենտին հնարավոր է եղել Երևան տեղափոխել, սակայն Արցախի Հանրապետական հիվանդանոցում բազմաթիվ պացիենտներ կան, որոնց Երևան տեղափոխելու հնարավորություն չկա: Այս պահին ԲԿ-ում ստացիոնար բուժում են ստանում 92 պացիենտ, ռեանիմացիոն բաժանմունքում՝ 11, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Նույն պատկերն է նաև «Արևիկ» մանկական ԲԿ-ում, որտեղ Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և նորածնային բաժանմունքում 12 երեխա կա: ԲԿ-ում գտնվող 4 ամսական մեկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԲԿ-ի գործադիր տնօրենի գնահատմամբ՝ կյանքին վտանգ է սպառնում. Երևան տեղափոխելու հրատապ անհրաժեշտություն կա:

Հայերեն English Français Русский

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին