eBay-ում 49 դոլարով գնված նկարը վաճառվել է ավելի քան 158 հազար դոլարով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդինբուրգի բնակչի կողմից ամերիկյան eBay կայքում 40 ֆունտ ստեռլինգով (մոտ 49 դոլար) պատահաբար ձեռք բերված նկարը եղել է ֆինն հայտնի նկարչուհի Հելեն Շերֆբեքի (1862-1946) նատյուրմորտը և 130 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 158 հազար դոլար) վաճառվել է աճուրդում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Անընթեռնելի ստորագրությամբ կտավը» eBay-ում գնել են պարզապես որպես տան դեկորատիվ տարր։ Ավելի ուշ գնորդի կողմից սոցցանցում հրապարակված նատյուրմորտի լուսանկարում օգտատերերը ճանաչել են ֆինն նկարչուհի Հելեն Շերֆբեքի «Սպիտակ վարդեր գավաթի մեջ» գործը։ Bonhams աճուրդի տան փորձագետները հաստատել են, որ գործն, իրոք, պատկանում Է Շերֆբեքի վրձնին և կտավին է հանձնվել 1880-ականների վերջին։

«Գնորդն այս կտավը գնել Է՝ պատկերացում չունենալով ո՛չ դրա հեղինակի, ո՛չ Էլ արժեքի մասին: Միայն շրջանակը, որն ավելի քան 100 տարվա հնություն ունի, 40 ֆունտից շատ ավելին արժե», - պարզաբանել Է աճուրդի տան արվեստաբան Լեո Վեբսթերը:

Հելեն Շերֆբեքը շվեդական ծագումով մոդեռնիստ նկարչուհի է: Նա հայտնի է այնպիսի գործերով, ինչպիսիք են «Վիրավոր զինվորը ձյան մեջ»(1880), «Վիլհելմ ֆոն Շվերինի մահը» (1886), «Ապաքինում» (1888):

Շերֆբեքի մոդեռնիստական նկարները մեծ ճանաչում չեն ստացել նրա ստեղծագործական կյանքի սկզբնական փուլերում:

Նա համբավ է ձեռք բերել ավելի ուշ: Շերֆբեքի ամենահայտնի գործը՝ «Պարի կոշիկները», վաճառվել է ավելի քան 3 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 3,6 միլիոն դոլար):

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին