Արցախի հիվանդանոցներում 4 չափահաս և 1 երեխա գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. Առողջապահության նախարարություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Առողջապահության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

«Արցախի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ: Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Հայերեն English Русский Türkçe

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է