Քաղաքականություն

Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, որտեղ 120 հազար մարդ օրեր շարունակ կտրված է բոլոր մատակարարումներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Չնայած Ադրբեջանը պնդում է, որ դիվանագիտական լուծում է փնտրում, հակամարտությունը չի հանդարտվում», - ասել է Հարդը RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ին ու նշել. «Ակնհայտորեն, շրջափակողներին աջակցում է Բաքուն: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի շրջափակումը»:

Բունդեսթագի Կանաչներ խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Տրիտինը ևս Ադրբեջանից պահանջել է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հակառակ դեպքում հումանիտար աղետ է սպառնում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նույնպես պետք են հստակ ազդանշաններ Եվրոպայից, որ նա պետք է ազատի Լաչինի միջանցքը; Ադրբեջանի նոր դերը, որպես Եվրոպայի համար էներգիայի կարևոր մատակարար, չպետք է հանգեցնի Բրյուսելի մեղմ արձագանքին »,- ասել է Տրիտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում