Իսպանիայի հայ համայնքը խնդրագրով դիմել է այդ երկրի խորհրդարանին՝ կոչ անելով Արցախի անվտանգությունն ապահովելու քայլեր ձեռնարկել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի հայ համայնքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված խնդրագրով դիմել է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի անմարդկային գործողությունները և շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Խնդրագրով հայ համայնքի ներկայացուցիչները Իսպանիայի խորհրդարանին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել, որպեսզի Ադրբեջանն անհապաղ վերաբացի Լաչինի միջանցքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խնդրագրում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունն անմարդկային և վայրագ գործողություններ է իրականացնում Արցախի բնակչության դեմ՝ այդպիսով ցեղասպանության վտանգի տակ դնելով ավելի քան 120 հազար մարդու։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան բնապահպանական կեղծ պատրվակով Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ մայրուղին, որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ՝ այդպիսով կաթվածահար անելով մարդկանց կյանքը, ինչը կարող է հումանիտար և տնտեսական աղետի պատճառ դառնալը»,- ասված է խնդրագրում։

Նշվում է, որ Լաչինի միջանցքն ապօրինի փակելով՝ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ ռազմական սադրանքներն ու հոգեբանական ահաբեկչությունը Արցախի հայությանը բնաջնջելու, Արցախն ամբողջապես հայաթափելու քաղաքականության դրսևորումն են։ «Երեք օր շարունակ Արցախի խաղաղ բնակչությունն ու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները զրկված էին գազամատակարարումից, դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը, քանի որ դասասենյակները ջեռուցվում են գազով, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից»,- ասված է խնդրագրում։

Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներն ահազանգում են, որ Արցախի շրջափակումը հանգեցրել է սննդի, դեղորայքի, վառելիքի և կենսական այլ օպաշարների հասանելիության լուրջ խնդիրների, կան ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրանց Հայաստան տեղափոխելը գործնականում անհնար է։

Նշվում է, որ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհին արգելափակվել է 1100 խաղաղ բնակիչ, որոնցից 270-ը երեխաներ են։ Արձանագրվում է նաև, որ

միջանցքի փակ հատվածից հայկական լրատվամիջոցները հնարավորություն չունեն լուսաբանել իրադարձությունները։

Իսպանիայի հայ համայնքը Պատգամավորների Կոնգրեսին և Իսպանիայի Սենատին կոչ է արել․

1․ Դատապարտել Ադրբեջանի զազրելի և անմարդկային գործողությունները և ձեռնարկել շոշափելի քայլեր՝ ապահովելու համար

Արցախի անվտանգությունը։

2․ Պահանջել Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ վերաբացումը։

3․ Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ։

4․ Պահանջել Ադրբեջանից կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ երաշխավորելով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Հայերեն Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան