Արցախ

Շրջափակման հինգ օրերին Արցախում 13 ծնունդ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Շրջափակման հինգ օրերին Արցախում 13 ծնունդ է գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 12-ից 16-ը Արցախի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում 13 ծնունդ է գրանցվել:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը:

«Նորածիններից 4-ը տղաներ են, 9-ը՝ աղջիկներ։ Ծնունդներից 2-ը գրանցվել են Մարտակերտի շրջանում, 1-ը Մարտունու, մյուսները՝ Ստեփանակերտում»,-մանրամասնեց խոսնակը:

Նրա տեղեկատվությամբ՝ այս պահի դրությամբ առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքն ու բուժպարագաներն բավարարում են, սակայն, ըստ մեր զրուցակցի, դրանց մատակարարման տեսանկյունից մտահոգիչ է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակ մնալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում