Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու հարցը Արցախի համար անքննարկելի է, դա բացառվում է. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու հարցը Արցախի Հանրապետության համար անքննարկելի է, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները արդեն իսկ իրականացնում են այդ վերահսկողական գործառույթները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Բացի այդ, 2020 թվականի եռակողմ հայտարարության համաձայն՝ այդպիսի բան չի կարող լինել: Սա կլինի Արցախի համար ոչ թե մաքսակետ, այլ լինելու է բանտ տանելու կետ, որովհետև ամեն մեկին տանելու են: Չեմ կարծում, որ այս հարցում լինի որևէ նահանջ, դա անհնար է: Այդ մաքսակետը կոպիտ ձևով խախտելու է պայմանավորվածության էությունը: Ծանր պայմանագիր է (2020 թվականի եռակողմ հայտարարություն-խմբ.) մեզ համար, բայց պետք է խստիվ հետևել»,- ընդգծեց Բաբայանը:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնել է դեկտեմբերի 16-ին:

Հայերեն English Русский Türkçe

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1․545 դեպք

Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև

Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ, Կամո Ցուցուլյան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը

Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը ծառայության կազմակերպման հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել

ՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է

Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզը փակ կմնա, մինչև ԱՄՆ-ն չկատարի փոխըմբռնման հուշագրի պայմանները

Իսպանիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կա 3 վիրավոր