Life

Ես լավ եմ, ամեն բան նորմալ է. Խորեն Լևոնյանն անդրադարձել է իր մասնակցությամբ վթարին

1 րոպեի ընթերցում

Ես լավ եմ, ամեն բան նորմալ է. Խորեն Լևոնյանն անդրադարձել է իր մասնակցությամբ վթարին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է իր մասնակցությամբ վթարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա գրել է. «Վթար էր, անցավ, գնաց: Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է: Սիրով ձեր՝ Խորեն Լևոնյան»:

Դեկտեմբերի 15-ին համացանցում լուրեր էին տարածվել արտիստի՝ վթարի ենթարկվելու և հիվանդանոց տեղափոխվելու մասին: Shamshyan.com-ը հայտնել էր, որ ավտովթարը տեղի է ունեցել Երևանի Ագաթանգեղոսի փողոցում ժամը 18:40-ին: Լևոնյանի վարած Suzuki ավտոմեքենային է բախվել Tesla մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ սթափության փորձաքննության արդյունքների, ոչ սթափ վիճակում է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում