Արցախ

Արցախցի երիտասարդները նամակներ են փոխանցել ՀՀ-ում մի շարք դեսպանատների

2 րոպեի ընթերցում

Արցախցի երիտասարդները նամակներ են փոխանցել ՀՀ-ում մի շարք դեսպանատների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի երիտասարդության ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին նամակներ են փոխանցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի առաքելություններին՝ ներկայացնելով Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նամակներում մասնավորապես նշվել է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։Հաջորդ օրը Ադրբեջանը նաև կտրել է ամբողջ Արցախի գազամատակարարումը։ Այս քայլերի հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ։

Երիտասարդության ներկայացուցիչները նամակում ընդգծել են, որ Ադրբեջանի գործողությունները Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության շարունակությունն են և ուղղված են Արցախում կյանքի անտանելի պայմանների ստեղծմանը՝ Արցախի ժողովրդին իր հայրենիքից վերջնականապես վտարելու նպատակով։ Երիտասարդության ներկայացուցիչները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների շարունակական խախտումները չեն կարող և չպետք է աննկատ մնան միջազգային հանրության կողմից, և կոչ արել պետություններին անհատական կամ կոլեկտիվ գործողությունների միջոցով ներդրում ունենալ Արցախում փխրուն խաղաղության պահպանման, ինչպես նաև հումանիտար ճգնաժամի հանգուցալուծմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում