Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրել

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում: «Այս 4 օրերը, որ մենք անցկացրեցինք այս իրավիճակում, մեզ բոլորիս թույլ տվեց հասկանալ, որ մենք միասնական ենք: Դրա համար մենք վաղը հայտարարում ենք հանրահավաք, որը կանցկացնենք Ստեփանակերտում, ժամը 15:00-ին: Կոչ եմ անում բոլորին մասնակցել հանրահավաքին, որպեսզի ցույց տանք մեր ուժը, մեր միասնականությունը, ցույց տանք, որ Արցախը մեծ ուժ է»,- ասաց Վարդանյանը:

Նա հավելեց՝ հասկանում է, որ դեռևս ոչինչ չի ավարտվել, և դեռևս երկար ճանապարհ կա անցնելու՝ Արցախի անկախության, անվտանգության, զարգացման ծրագիրը իրականացնելու առումով: «Բայց մենք չենք կարող հաղթանակի հասնել, եթե ազնիվ ու արդար չլինենք միմյանց հետ: Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, որ ինչ-որ հատուկ պայմաններ են լինելու իրենց համար, այդ հույսը պետք է կտրեն»,- ասաց Վարդանյանը:

Հայերեն English Français Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP