Արցախ

«Արցախգազ»-ը Հայաստանի գործընկերների հետ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Արցախի գազամատակարարումն ապահովելու նպատակով

1 րոպեի ընթերցում

«Արցախգազ»-ը Հայաստանի գործընկերների հետ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Արցախի գազամատակարարումն ապահովելու նպատակով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախգազ»-ը տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազ»-ը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում