Կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին իրական քայլեր ձեռնարկել ու զսպել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ։

«Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ և որն օգտագործվում է սննդամթերք, դեղորայք ու այլ կենսական նշանակության ապրանքներ տեղափոխելու նպատակով։ Դրա հետևանքով լրջորեն վտանգված է Արցախի 120 հազար հայերի կյանքն ու տարածաշրջանում խաղաղության հեռանկարը։

Միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս աղաղակող սադրանքն ու ձեռնարկի հնարավոր ու անհրաժեշտ ամեն քայլ՝ աջակցելու հայ ժողովրդին այս կրիտիկական իրադրության պայմաններում։ Միացյալ Նահանգները մասնավորապես պետք է առաջնորդող լինի նման ջանքերում և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ սկսելով 907-րդ լրացումը կյանքի կոչելով»,- նշել է Շերմանը։

Նա ընդգծել է, որ չնայած սա հայ համայնքի համար 2020 թվականի պատերազմից հետո հերթական դժվար պահն է, սակայն հայ ժողովուրդը տոկուն է և վճռական։ «Ես մշտապես կանգնած կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ շարունակելու մեր պայքարը և վերջ տալու Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումներին»,- եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը։

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը