Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Վարդան Մինասյանը` աշխարհի առաջնության անցած և գալիք խաղերի մասին

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport.  Վարդան Մինասյանը` աշխարհի առաջնության անցած և գալիք խաղերի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է եզրագծին. 2 օրից հայտնի կդառնա աշխարհի նոր չեմպիոնը կամ գործող չեմպիոնը կպահպանի տիտղոսը:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն մասնագետներից Վարդան Մինասյանն է: Վերջինիս հետ խոսել ենք աշխարհի առաջնության խմբային փուլի զարգացումների, մրցաշարի ֆավորիտ համարվող թիմերի տապալումների և լուրջ արդյունքների գրանցած թիմերի մասին:

«Երբեք չեմ սիրել գուշակություններ անել: Բնական է՝ եզրափակիչներն այնքան հետաքրքիր չեն լինում, քանի որ այդտեղ ամեն ինչի արժեքն արդեն շատ բարձր է: Որ թիմն էլ հաղթի, արժանի է լինելու: Ֆրանսիան շատ հավասար անցկացրեց ամբողջ առաջնությունը, իսկ Արգենտինան գնալով ավելացրեց»,-ասաց նա:

Մանրամասները` Podcast-Sport-ում

Հետևեք մեզ Instagram-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում