ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է հնգամյա ծրագիր, որի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) մեկնարկում է հնգամյա ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ, ինչպես նաև՝ բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակից, ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» (Development Professionals, Inc.) կազմակերպությունը։

«ԱՄՆ ՄԶԳ-Հայաստանի՝ Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ լուծելու արդարադատության հիմնարար գործունեությունը խաթարող խնդիրները՝ դատական գործերի կառավարման համակարգի ցածր արդյունավետությունը, դատարանների գերծանրաբեռնվածությունը և որոշումների թափանցիկության ոչ բավարար մակարդակը»,- ծրագրի պաշտոնական բացմանն իր ելույթում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։

Ծրագիրը կխթանի դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը՝ հզորացնելով դատարանների, ոլորտի ինքնակարգավորման մարմինների և կրթական հաստատությունների կարողությունները, ինչպես նաև՝ կուժեղացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման բազմաշահառու վերահսկումը։

Ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան այլ հյուրեր, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները։

Հայերեն English Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը