Հասարակական

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը համատեղ զեկույց են պատրաստել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը համատեղ զեկույց են պատրաստել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանները «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» արտահերթ համատեղ զեկույց են հրապարակել

«Արմենպրես»,-ի փոխանցմամբ՝ զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերը ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։

Փաստեր են ներկայացված անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։

«Մեր կոչն ենք ուղղում կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանությամն մանդատ ունեցող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններինու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար»,-նշված է զեկույցի մեջ:

Զեկույցը պատրաստվել է անգլերենով, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է 24-ժամյա կապի մեջ գտնվել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Արցախում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ու այլ դերակատարների հետ՝ իրավիճակի արձանագրման, փաստերի հավաքագրման ու հաստատման համար։

Զեկույցն ուղարկվելու է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններինու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ խոստանալով շարունակաբար տեղեկատվություն ու փաստեր փոխանցել Արցախում ադրբեջանական հայատյացության քաղաքականության այս աղաղակող ակտերի հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում