ԼՂ-ում 30 հազար երեխայի ճակատագիր վտանգված է. Հենրիխ Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է Արցախի ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման գրառում է իր Twitter-ի էջում տեղադրել «Ինտեր»-ի կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում ստեղծված իրավիճակի վրա:

«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր վտանգված է։ Երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ։ Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։ Ավելին, Ադրբեջանը անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Հաշվի առնելով, որ ձմեռ է, և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից էլ ցածր, այս իրավիճակը բնակիչներին դնում է ցրտահարումից մահանալու վտանգի առաջ։ Սա վերածվում է իրական հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելու», - գրել է Մխիթարյանը։

Հայերեն English Français Русский Türkçe

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է