Արցախում գազամատակարարման երկարաժամկետ արգելափակումը կազդի կենսական նշանակության արտադրամասերի գործունեության վրա. նախարարություն

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեղծված ճգնաժամային իրավիճակում առաջին անհրաժեշտության պարեն արտադրող ընկերությունները շարունակում են գործել:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:

«Նրանց գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատում ենք բավարար, թվային առումով առկա ներուժը բավարար է առաջադրված խնդիրները լուծելու համար: Կարող ենք նշել, որ այս պահին պարենի դեֆիցիտ չկա։

Պարենային հագեցվածության մասով այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է: Սննդի պաշարները բավարար են, սակայն գազամատակարարման արգելափակման հետևանքով կանգնած ենք վառելիքային ճգնաժամի առաջ,ինչն էլ երկարաժամկետ հեռանկարում կազդի գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաև բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը»,-նշել են գերատեսչությունից՝ հավելելով, որ այժմ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ այլընտրանքային լուծումներ գտնելու համար, իսկ տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել անցնել խնայողական ռեժիմի։

Հայերեն English Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է