Արցախում հաստատվել է խնայողության ռեժիմ. պետական նախարարը ներկայացրեց ստեղծված իրավիճակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացրեց շրջափակման մեջ գտնվող երկրում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա նշեց, որ իրենց մոտ 48 ժամից ավելի է շարունակվում է նույն վիճակը:

«Հպարտ եմ, որ ձեզ հետ եմ: Ես իսկապես տեսնում եմ համախմբվածություն։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու, եւ դա ինձ ոգևորում է: Ես կասկած չունեի, հիմա ավելի եմ վստահ, որ մենք հաղթելու ենք»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ որոշել են ամեն օր, այսպես ասած՝ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցել՝ ներկայացնելով իրավիճակը, քանի որ թշնամին օգտագործում է տարբեր միջոցներ կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար։

«Կան մի քանի շատ կարևոր հարցեր. համար մեկ հարցը վառելիքի հարցն է: Չգիտենք՝ որքան կշարունակվի այս շրջափակումը, չգիտենք՝ որքան ժամանակ պետք կլինի վառելիք հասցնելու համար, որով հիմա զբաղվում ենք: Դրա համար մտցրել ենք խնայողության ռեժիմ բոլորի համար, այդ թվում՝ Կառավարության եւ պետական գերատեսչությունների: Հատուկ ռեժիմ ենք թողել միայն հատուկ ծառայությունների համար՝ շտապօգնություն, տրանսպորտ և այլն»,- ասաց Վարդանյանը:

Երկրորդ կարևոր հարցը, ըստ Վարդանյանի, վերաբերում է մարդկանց, որոնք բաժանվել են իրարից:

«Ցավոք, նրանց թվում կան երեխաներ, որոնք գնացել էին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը դիտելու, կամ՝ այլ միջոցառումների, և հիմա չեն կարողանում վերադառնալ Արցախ: Հավաստիացնում ենք, որ անում ենք ամեն ինչ, որ նրանք ունենան առավելագույն նորմալ պայմաններ, այդ թվում՝ էքսկուրսիաների գնան: Դրա համար շատ շնորհակալ եմ Գորիսի քաղաքապետին: Կան մարդիկ, որ գնացել են Հայաստան բուժման կամ այլ խնդիրների համար և հիմա բնակվելու ու փողի հետ կապված խնդիրներ ունեն: Բոլոր այդ տեղեկությունները հավաքում ենք, մշակում ենք և առավելագույնս արագ լուծում ենք բոլոր հարցերը: Գուցե որոշ դեպքերի մասին չգիտենք, այդ պատճառով, ովքեր հայտնվել են նման իրավիճակում, խնդրում եմ զանգահարել 119 համարով»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Վարդանյանն ընդգծեց՝ Արցախը պատրաստ է բանակցությունների, եթե դա ընդունելի է բոլոր կողմերի համար:

«Հրաշալի հասկանում ենք այն խնդիրները, որոնց առջև կանգնած են ռուս խաղաղապահները, այդուհանդերձ, պնդում ենք, որ ճանապարհը պետք է բացվի: Մյուս կողմից՝ իրավիճակը լարված է, և նորից կոչ եմ անում չտրվել սադրանքների, ասեկոսեների: Ամեն ինչ կանենք, որ իրավիճակը լուծվի մեր օգտին»,- եզրափակեց Վարդանյանը:

Հայերեն English Русский

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին