Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին հրավիրել է արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով:

Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։

Իր ելույթում ԱՀ Նախագահը տվել է առկա իրավիճակի գնահատականը՝ Ադրբեջանի կողմից ԱՀ –ն ՀՀ-ին կապող միակ միջպետական մայրուղու փակումը որակելով որպես պետականորեն հստակ պլանավորած միջոցառում :

ԱՀ Նախագահը ԱԺ-ի հայտարարությամբ ակնկալում է ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի և հնարավորությունների օգտագործումը ՝ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին հարցը:

Խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորների ելույթներում շեշտադրումը մեկն էր՝ միասնական կամքի դրսևորում:

Հայտարարության տեքստը ընդունվել է միաձայն:

Հայերեն Русский

Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ

ԱՄՆ նախագահը կրկին առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման արդիականացման տեսանկյունից անհրաժեշտ են թռիչքաձև զարգացմանը միտված քայլեր․ ՆԳ նախարար

Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում

Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում

Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն հաղթել են խոշոր հաշվով

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է որակել

Եվրոպական ինդեքսներ - 09/09/26