FLYONE ARMENIA-ն հայտարարում է նոր տուրօպերատորի՝ TRAVEL ONE-ի մեկնարկի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարում է նոր տուրօպերատորի՝ TRAVEL ONE-ի մեկնարկի մասին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ TRAVEL ONE տուրօպերատորի հետ այսուհետ մատուցելու են նոր որակի ճամփորդական ծառայություններ:

«TRAVEL ONE-ն իր տեսակի մեջ լինելու է լավագույն տուրիստական ծառայություններ մատուցող ընկերությունը: Ցանկացած ավիաընկերություն իր զարգացման մի հանգրվանում պետք է նաև առաջարկի զբոսաշրջային ծառայություններ և այս համատեքստում TRAVEL ONE տուրօպերատորի ստեղծումը պատահական չէ: Որպես ավիաընկերություն` մենք արդեն ծածկում ենք մեկ տասնյակից ավելի ուղղություններ, երկրներ: Իրականացնում ենք չվերթներ դեպի Ռուսաստան, Ֆրանսիա, Մոլդովա, Թուրքիա, Վրաստան, մոտ օրերս մեկնարկում են մեր չվերթները դեպի Բեյրութ, ընդլայնում ենք եվրոպական թռիչքային քարտեզը՝ ներառելով Միլանը: Ամանորին էլ TRAVEL ONE-ն առաջարկելու է փաթեթներ դեպի Եգիպտոս»,-ասաց Արամ Անանյանը:

TRAVEL ONE ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Վահան Հակոբյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ից արդեն կտրվի դեպի Շարմ էլ Շեյխ ուղղության մեկնարկը: Թռիչքները կիրականացվեն շաբաթը 2 անգամ:

«Արդեն տվել ենք դեպի Թել Ավիվ ուղղության մեկնարկը: Այնտեղ ուխտագնացություններ ենք ունենալու դեպի Երուսաղեմ: Դրանից բացի, ամեն շաբաթ ունենալու ենք տուրեր դեպի Դուբայ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ծրագրերով: Արդեն մարտից սկսվելու է եգիպտական մյուս ուղղությունը՝ Հուրգադա: Պլանավորում ենք ունենալ նաև դեպի Հունաստան, Իսպանիա, Ալբանիա, Բուլղարիա և այլ ուղղություններ»,-ասաց Վահան Հակոբյանը:

Ընկերությունն առաջնորդվում է բարձր տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ, առաջիկայում նախատեսում է ստեղծել հնարավորություն, երբ մեկ առցանց գործողությամբ հնարավոր կլինի ձևակերպել այն զբոսաշրջային արտադրանքը, որով քաղաքացին կկազմակերպի իր հանգիստը:

Ավիաընկերությունն ու տուրօպերատորն առաջարկելու են նաև գործիքներ, որոնք հետաքրքրիր ու անվտանգ են դարձնելու ճանապարհորդությունը ցանկացած զբոսաշրջիկի համար: «Անկախ երկրի պահանջներից՝ կլինի զբոսաշրջային ապահովագրություն ունենալու հնարավորություն: Այսինքն՝ մենք անելու ենք հնարավորը, որ որևէ բացասական անակնկալ չլինի: Հակառակը՝ անակնկալները մեր զբոսաշրջիկների համար պետք է լինեն բացառապես դրական: Այն դիպվածները, որ կարող են անհանգստություն պատճառել, մենք որպես պատասխանատու տուրօպերատոր պետք է դրանց հետևանքները հասցնենք նվազագույնի»,-ասաց Արամ Անանյանը:

Արամ Անանյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներին առաջարկվող տուրիստական արդյունքը պետք է պարունակի նորարարություն: Խնդիր է դրված առաջարկել հետաքրքիր, հասանելի ու որակյալ տուրիստական ծառայություն:

FLYONE ARMENIA-ն ավելացնում է օդանավերի թիվը: Օրերս շահագործման է հանձնվել հերթական օդանավը, որը սպասարկելու է եվրոպական և մերձավորարևելյան թռիչքային ուղղությունները: Օդանավն Airbus A320 դասի է, 180 տեղանոց: Արամ Անանյանը նշեց, որ արդեն 400 հազարից ավելի ուղևոր են սպասարկել: Նա ընդգծեց, որ տարին կամփոփեն ավելի բարձր ցուցանիշով: Ավիաընկերությունը սահմանել է նշաձող՝ տարվա ընթացքում սպասարկել 1 մլն ուղևոր:

Հայերեն العربية English Français Русский

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Փետրվարի 1-ից տրանսպորտում կլինեն հսկիչներ․ ի՞նչ գործառույթներ են իրականացնելու