Life

Վստահ էի, որ կհայտնվեմ լավագույն հնգյակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել. Նարե

2 րոպեի ընթերցում

Վստահ էի, որ կհայտնվեմ լավագույն հնգյակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել. Նարե

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Հայաստանի պատվիրակ Նարե Ղազարյանը Dance երգով զբաղցրեց երկրորդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Նարեն խոստովանեց, որ սկզբում հուզվել է, իսկ հիմա ուրախ է: «Վստահ էր, որ կհայտնվեմ լավագույն հնգյակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Քվեարկության ժամանակ հուզվել էի. երջանկության արցունքներ էին: Ես իրատես եմ ու քաջ գիտակցում եմ՝ եթե երկրորդ հորիզոնականում եմ, ուրեմն արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան հաղթեց, քանի որ Լիսանդրոն շատ լավ ելույթ ունեցավ»,-ասաց Նարեն:

Անդրադառնալով ֆավորիտ երկրներին՝ Նարեն նշեց, որ բոլորին էլ համակրում է ու մի քանի օրվա ընթացքում մտերմացել է մասնակիցների հետ: Նարեն ընդգծեց, որ ինքը քվեարկել է 3 անգամ՝ Իռլանդիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության պատվիրակների օգտին:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց միավորեց «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն էին Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան: Մրցույթում հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում