ՀՀ ԱՍՀ նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացմանը, սոցիալական բնակարանաշինության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Չինաստանի դեսպանության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ այս հանդիպումը ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված ևս մեկ առիթ է․«Մենք կարևորում ենք սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով չինական լավագույն փորձի ու գիտելիքի ուսումնասիրումն ու փոխանակումը։ Հուսով ենք՝ համագործակցությունը կլինի շարունակական, և կարձանագրենք ցանկալի արդյունք»։

Նշվում է, որ դեսպան Ֆան Յոնգը ևս կարևորել է համագործակցության շրջանակի ընդլայնման ուղղությամբ երկուստեք գործադրված ջանքերը՝ պատրաստակամություն հայտնելով այս ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկել․«Հիմա Հայաստանը գտնվում է դժվար ժամանակահատվածում։ Շատ ընտանիքներ կան, որոնք աջակցության կարիք ունեն, և Չինաստանի դեսպանությունը կանի հնարավորը, որպեսզի կարողանա անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանց»։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

Հայերեն English Français

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում