Քաղաքականություն

Բիշքեկում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բիշքեկում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը:

Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ռուսաստանին։

«Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - ճեպազրույցի ընթացքում ասել է Ուշակովը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում