Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցել է նաև Վիտալի Բալասանյանը. Արցախի ԱԽ գրասենյակը պարզաբանում է տարածել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում է տարածել դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հանդիպման վերաբերյալ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունը.

«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները:

Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող:

Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից:

Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին: Միևնույն ժամանակ կրկին շեշտում ենք, որ արցախյան կողմը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով Արցախի շահերը պաշտպանելու հանձնառությունը»։

Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 7-ին տեղեկություններ էին տարածում Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների վերաբերյալ: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների և տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունների՝ քննարկվել են բնապահպանական հարցեր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը բնապահպանական կեղծ հիմնավորումներով դեկտեմբերի 3-ին փակել էր Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ երեք ժամից ավել տևած բանակցություններից հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը:

Հայերեն English Русский

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին