Դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988-ի երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա նշել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին:

«Առաջին հարցը, որ դրել եմ, հետևյալն է եղել, որ ներկայացվի այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն՝ երկրաշարժի աղետի հետևանքների վերացման առումով: Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ն բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ պարտավորությունը կատարել է, բացի 28 ընտանիքից, որոնք իրենք են ցանկություն հայտնել իրենց հետ կապված հարցերը լուծվեն Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում տեղի ունեցող պրոցեսների շրջանակում: Այսինքն՝ դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Գյումրու զարգացմանը խանգարում են տնակային ավանները: Վարչապետը խնդիր է դրել քաղաքն ամբողջությամբ ազատել տնակներից, ինչից հետո կառավարությունը նամակներ է ստացել, որ տարիներ առաջ բնակիչներն անարդարության զոհ են դարձել և շարունակում են ապրել տնակներում:

«Այս նամակներին արձագանքելով՝ ես տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում ապրող քաղաքացիների՝ տնակներում գտնվելու հանգամանքները: Պարզվեց, օրինակ, որ մարդիկ են ապրում տնակներում, որոնք մոտակա գյուղում ունեն բնակարան, ուստի կարևոր է պարզել տնակներում ապրող անձանց հետ պետության իրավահարաբերությունները»,- ասաց նա:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ