Տարածաշրջանում գնաճի ամենացածր տեմպերն արձանագրվել են Հայաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.1%: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

2022թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ: Մասնավորապես, տավարի մսի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել է 23.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: Միաժամանակ, 2022թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում գրանցվել է խոզի մսի 0.2% գնանկում, մինչդեռ թռչնամսի ու գառան մսի՝ համապատասխանաբար 2.2% և 5.1% գնաճ:

Անդրադառնալով ոչ պարենային ապրանքների գներին՝ նշենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.7%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Հատկանշական է, որ 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.5% և 4.5% գնանկում: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 3.3% գնանկում, իսկ դիզելային վառելիքի՝ 23.9% գնաճ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ավելի քան 7%-ով ավելացել են նաև ծառայությունների գները, իսկ նույն տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) կազմել է 8.7%:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սպառողական գների ինդեքսն ավելացել է 13.4%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ երկրներում սպառողական գներն ավելացել են հետևյալ կերպ՝

  • Հայաստանում՝ 9.5%,
  • Ռուսաստանում ՝ 12.6%,
  • Բելառուսում՝ 15.2%,
  • Ղրղզստանում՝ 15.4%,
  • Ղազախստանում՝ 18.8%:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների աճ է գրանցվել տարածաշրջանի երկրներում, մասնավորապես Թուրքիայում՝ 85.4%, Վրաստանում՝ 10.6%, Ադրբեջանում՝ 15.6%: Նկատելի է, որ ԵԱՏՄ և տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում գնաճն ամենացածրն է (2022թ. հոկտեմբերին 2021թ-ի հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել էր 9.5%):

Օրերս, Եվրասիական զարգացման բանկը ներկայացրել էր 2023թ. համար ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների վերաբերյալ զեկույցը, համաձայն որի՝ ակնկալվում է, որ 2023թ. տարեվերջին ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը կարձանագրվի Հայաստանում՝4.6 %-ի սահմաններում։

ԵԱԶԲ անդամ երկրների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումը 2023 թ.

Հայերեն English Français Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան