Արցախի Ազգային ժողովը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի՝ նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն իր և խորհրդարանի անունից ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավորների՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որը 2020 թ աշնանային պատերազմի սկզբից ի վեր ցուցաբերվում է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Ադրբեջանը լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր սահմանին հնչող կրակոցները չեն «խոսում», այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ:

Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում:

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար»:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է