Տղամարդկանց հագուստի խոշորագույն ռուսական ռիթեյլեր HENDERSON-ը բացեց իր ֆլագման սրահը Երեւանի կենտրոնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HENDERSON նորաձեւության տունը բացեց իր ֆլագման սրահը Երեւանի կենտրոնում` Սայաթ-Նովա 8 հասցեում։ Տղամարդկանց հագուստ, կոշիկ, աքսեսուարներ. զգեստապահարանի ամբողջ տեսականին՝ միաժամանակ մի քանի ոճային ուղղություններով՝ դասական, առօրյա, սպորտային: Ներկայացված նորաձեւ տեսականին անտարբեր չի թողնի անգամ ամենաքմահաճ հաճախորդին:

Ընկերության հիմնադիր եւ նախագահ Ռուբեն Հարությունյանի խոսքով` HENDERSON-ի գործունեության համար Հայաստանում գոյություն ունեն հարմարավետ պայմաններ, քանի որ երկիրը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է հարմարավետ մաքսային եւ այլ կարգավորումներ։

«Մեր նոր ռազմավարության շրջանակներում դուրս ենք գալիս միջազգային շուկա, եւ Հայաստանից սկսելու որոշումը պայմանավորված է մեր տեխնոլոգիաներն ու գիտելիքները մեր ծննդավայրում կիրառելու ցանկությամբ։ Բացի այդ, մենք դիտարկում ենք Հայաստանը որպես «հարթակ»՝ այլ երկրների շուկաներ դուրս գալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ բացման արարողությանն ասաց Ռուբեն Հարությունյանը:

Բրենդն իր առջեւ նպատակ է դրել Հայաստանում տղամարդկանց հագուստի մանրածախ հատվածում առաջատար դիրք զբաղեցնել։ Սայաթ-Նովա հասցեում ֆլագման խանութի բացմանը նախորդել էր ՌԴ սահմաններից դուրս HENDERSON նորաձեւության տան առաջին խանութի բացումը՝ Երևանում՝ «ՌԻՈ» առեւտրի կենտրոնի առաջին հարկում։ 2023-2024 թվականներին HENDERSON նորաձեւության տունն այլ սրահներ կբացի Երեւանում եւ Գյումրիում:

HENDERSON-ն աչքի է ընկնում ոչ միայն իր մրցունակ գնային առաջարկով, այլեւ նորարար մոտեցմամբ: Ամենն արվում է հաճախորդին լավագույնս սպասարկելու համար: Հայաստանում նորաձեւության տան հաճախորդները ոչ միայն կարող են օգտվել HENDERSON.am առցանց խանութից, այլեւ գնված հագուստը կազմվածքին համապատասխանեցնելու անվճար ծառայությունից: HENDERSON Su Misura անհատական կարի ծառայությունը հնարավորություն կտա հաճախորդին ունենալ կոստյում, վերարկու կամ վերնաշապիկ՝ ըստ անհատական չափսերի։ Այս ծառայության շրջանակներում՝ բրենդն օգտագործում է գործվածքներ իտալական ու եվրոպական առաջատար գործարաններից (Reda,Vitale Barberis Canonico, Drago, Albini, Thomas Mason եւ այլն): Բրենդի գնորդներին առաջարկվում է ավելի քան 5000 տեսակի բրդյա գործվածքից ընտրություն կատարելու հնարավորություն։

Մոտ 30 տարվա ընթացքում HENDERSON-ը դարձել է Ռուսաստանում տղամարդկանց հագուստի խոշորագույն դաշնային ռիթեյլեր եւ առաջարկում է տղամարդկանց համար ժամանակակից հագուստ ավելի քան 150 խանութներում՝ Կալինինգրադից մինչեւ Վլադիվոստոկ, Մուրմանսկից մինչեւ Գրոզնի: HENDERSON-ն այն սակավաթիվ բրենդերից է, որը գործում է affordable luxury (մատչելի շքեղություն) սեգմենտում:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին