Ինովացիա

Twitter-ը ձեռնամուխ է եղել կեղծ օգտահաշիվների հեռացմանը

2 րոպեի ընթերցում

Twitter-ը ձեռնամուխ է եղել կեղծ օգտահաշիվների հեռացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի սեփականատեր, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հաղորդել Է, որ սոցիալական ցանցը ձեռնամուխ Է եղել կեղծ օգտահաշիվների արգելափակմանը, ուստի օգտատերերը կարող են նկատել բաժանորդների թվաքանակի կրճատում, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Հենց հիմա Twitter-ը բազմաթիվ սպամ և խարդախ օգտահաշիվներ Է հեռացնում, ուստի հնարավոր է, որ տեսնեք բաժանորդների թվաքանակի կրճատում», - Մասկը գրել Է Twitter-ում:

Ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկը Twitter-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար:

Նա խոստացել Է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը նախկինում շատ են քննադատել խիստ գրաքննության համար, և ստեղծել կոնտենտի մոդերացիայի խորհուրդ, իսկ քանի դեռ խորհուրդը չի աշխատում, գլոբալ որոշումներ չընդունել խմբագրական քաղաքականության և արգելափակված օգտահաշիվները վերականգնելու վերաբերյալ: Ընկերությունում մտադրվում են «պահպանել այն, ինչն աշխատում Է, և փոխել այն, ինչը չի աշխատում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում