Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի առցանց նիստը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանձնաժողովի անդամները քննարկել են «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագիծը:

Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ին կայացած նիստում փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել էին առարկություններ, որից հետո աշխատանքային ընթացակարգով քննարկվել ու ընդունվել են բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Ի գիտություն են ընդունվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով ուղարկված փաստաթղթերը:

Հայերեն English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան