Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է հիշի՝ Ալիևը ստորագրել է եռակողմ հայտարարություն, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակված է 5 անգամ. Մարուքյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պետք է հիշի՝ Ալիևը ստորագրել է եռակողմ հայտարարություն, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակված է 5 անգամ. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահներին ուղղված պահանջին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. Ադրբեջանի ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներից պահանջում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ նախագահ Ալիևը ստորագրել է հրադադարի եռակողմ համաձայնություն, որտեղ «Լեռնային Ղարաբաղը» հիշատակված է 5 անգամ»:

Հատուկ հանձնարարություններով դեսպանը հավելել է, որ դա Ռուսաստանի համար օրինական հիմք է Լեռնային Ղարաբաղ անվանումը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որով Ռուսաստանի ՊՆ-ից պահանջում է չգործածել Լեռնային Ղարաբաղ անվանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում