Life

Ջենիֆեր Լոպեսը հայտնել է նոր ձայնասկավառակ թողարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Ջենիֆեր Լոպեսը հայտնել է նոր ձայնասկավառակ թողարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երգչուհի և դերասան Ջենիֆեր Լոպեսը հայտնել է 2023 թվականին նոր ձայնասկավառակ թողարկելու մասին։ Այն կոչվելու է «This Is Me... Now» (թարգմանաբար՝ «Սա ես եմ․․․ հիմա»)։ Այս ձայնասկավառակը կլինի 2002 թվականին երգչուհու թողարկած «This Is Me... Then» (թարգմանաբար՝ «Սա ես եմ․․․ այն ժամանակ») ձայնասկավառակի շարունակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։

Օրերս 53-ամյա երգչուհին ջնջել էր Instagram-ի իր էջի բոլոր հրապարակումները և հրապարակել մի տեսանյութ՝ վերստեղծելով 2002 թվականի սկավառակի շապիկի իր նկարը, որը վերածվում է ներկայիս Ջենիֆեր Լոպեսին։ «Սա ես էի այն ժամանակ․․․ Սա ես եմ հիմա»,- ասում է երգչուհին։

Նոր ձայնասկավառակը կունենա 13 երգ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում