Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը:

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն ու Լիտվայի գլխավոր դատախազը քննարկել են մի շարք ուղղություններով երկու երկրների դատախազների շարունակական կրթությանն ու բարեվարքության ամրապնդմանը միտված համատեղ դասընթացների և միջոցառումների անցկացման հեռանկարները:

Անահիտ Մանասյանը լիտվացի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձեռնամուխ է եղել կառույցի զարգացման ռազմավարության մշակմանն ու Դատախազության «Օրինականություն»գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ այդ հարցում կարևորելով Լիտվայի լավագույն փորձի ուսումնասիրության ու դրա արդյունավետ կիրակման անհրաժեշտությունը՝ այդ թվում նաև փոխայցերի միջոցով:

Անդրադարձ է կատարվել նաև Դատախազություն-ԶԼՄ-ներ, Դատախազություն-հանրություն հաղորդակցության խնդիրներին և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Հայերեն English Русский

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները