Քաղաքականություն

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը

1 րոպեի ընթերցում

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքից:

«Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները»,-նշվում է հաղորդագրությունում:

Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման համար։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում