Խստացում, նոր նշաձող. գիտական աստիճանաշնորհման համակարգում նոր փոփոխություններ են սպասվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն նախատեսել է նոր փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման համակարգում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը տեղեկացրեց, որ նոր նախագծով առաջարկում են փոփոխություններ՝ մի շարք ուղղություններով:

«Օրինակ, այս պահին գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման համար կա երկու հնարավորություն: Պահանջներից մեկ համաձայն՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի տեղական պարբերականներում պետք է ունենալ 6 հատ տպագրություն: Մյուս դեպքում պահանջվում է 3 հատ տպագրություն ունենալ, որից մեկը պարտադիր պետք է լինի գիտատեղեկատվական միջազգային հարթակում, օրինակ, «Web of Science»-ում: Այսօր հումանիտար թևում, ըստ էության, միշտ օգտվում են 6 հատ տեղական պարբերականներում տպագրություն ունենալու հնարավորությունից: Հիմա, առաջարկվող փոփոխություններով, բոլոր դեպքերում գիտատեղեկատվական միջազգային հարթակում տպագրված աշխատանք ունենալը պարտադիր է լինելու»,-ասաց Կարեն Քեռյանը:

Ներկայացնելով Վրաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի փորձը՝ Կարեն Քեռյանը նշեց, որ իրենք գնացել են գիտությունը միջազգայնացնելու ճանապարհով, ինչը պետք է արվի նաև Հայաստանում: Նոր փոփոխություններով՝ ըստ ԲՈԿ-ի ղեկավարի՝ խստացումների, նոր նշաձող սահմանելու հետ գործ ունենք:

«Ակնկալում ենք, որ արդյունքում հայցորդները ավելի շատ ֆինանսավորման հնարավորություն կունենան, նրանց աշխատանքները կլինեն առավել որակյալ: Հիմա մենք տեսնում ենք, որ գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելանում է, այս համատեքստում շատ կարևոր է գործնականում որակյալ աշխատանք ունենալը: Հակառակ պարագայում պարզապես ֆինանսավորումը բարձրացնելը մեզ ոչ մի տեղ չի տանի»,-ասաց Կարեն Քեռյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մասնագիտական հանրությունը նույնպես ցանկանա մեկ քայլ առաջ գնալ և դա տեսանելի լինի ամեն մակարդակում՝ լինի գիտական պարբերականի գլխավոր խմբագիր, գիտական ղեկավար, թե մասնագիտական խորհուրդ:

Նախագիծն արդեն պատրաստ է և շատ շուտով այն կներկայացվի հանրային քննարկման:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres