Սպորտ

Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան այսօր

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան այսօր

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության շրջանակներում նոյեմբերի 21-ին կկայանա երեք հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 17:00-ին կկայանա B խմբի Անգլիա-Իրան խաղը: 20:00-ին կմեկնարկի Սենեգալ-Նիդերլանդներ (A խումբ) հանդիպումը և 23:00-ից էլ կսկսվի B խմբի ԱՄՆ-Ուելս դիմակայությունը:

Նոյեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած աշխարհի առաջնության բացման խաղում Էկվադորի հավաքականը Էներ Վալենսիայի դուբլ շնորհիվ հաղթեց տանտերերին`Կատարի ընտրանուն:

Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին): Բացառիկության տեսանկյունից. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարզադաշտերում, որոնք փակ են և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր. հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր: Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում