Ինչ գործառույթ է իրականացնելու արբանյակի կառավարման կենտրոնը ՀՀ-ում. նախարարի և SATLANTIS-ի ներկայացուցչի պարզաբանումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կառուցվելիք արբանյակի կառավարման կենտրոնը հնարավորություն կտա երկրին կառավարումն ամբողջությամբ իրականացնել ինքնուրույն, ստացված տվյալները կօգտագործվեն տարբեր ոլորտներում ՝այդ թվում գյուղատնտեսությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ ARMSAT_1 հայկական առաջին արբանյակի աշխատանքների վերաբերյալ ասուլիսում:

Նախարարի խոսքով՝ կառավարման կենտրոնի կազմակերպչական աշխատանքները վերջնական փուլում են, շուտով կժամանեն մասնագետները, որոնք կիրականացնեն մոնտաժային աշխատանքները: Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա որոշ մարդիկ ներգրավված են վերապատրաստման աշխատանքներում, նրանք պրակտիկ գիտելիքներ են ստանում, թե ինչպես կառավարել արբանյակը:

«Այն պահից, երբ մենք վստահ լինենք, որ ամբողջությամբ կարող ենք ինքնուրույն կառավել, կառավարումն ամբողջությամբ կանցնի մեզ: Տվյալները, որոնք ստացվել են թե փորձարկումների ժամանակ, թե այն տվյալները, որոնք կստացվեն կանոնավոր կերպով, ՀՀ սեփականությունն են: Այլ երկիր կամ այլ ընկերություն որևէ իրավունք չունի դրանց նկատմամբ»,-ասաց Խաչատրյանը:

SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին հետաքրքիր համեմատություն արեց: «Հայաստանը, եթե համեմատելու լինենք, ոչ թե թանկարժեք Մերսեդես է գնել, այլ ստեղծել է գործարան, որը կարտադրի այդ թանկարժեք Մերսեդեսը»,-նշեց նա:

SATLANTIS ընկերության հայաստանյան նախագծերի կառավարող Խավիեր Օջանգուրեն էլ ընդգծեց, որ համակարգչային ծրագիրը, որը կգործարկվի, ամբողջությամբ կվերահսկի արբանյակը: 7 տարբեր ենթակահամակարգեր կլինեն: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ձեռք բերել տարբեր տվյալներ: Օջանգուրեն շատ կարևորեց նաև ահազանգերի համակարգը, որը կտեղեկացնի, եթե ինչ-որ բան գործառույթներում այն չլինի:

«Բոլոր այն պատկերները, տվյալները, որ ստացվում են արբանյակից, մշակվում են, արդյունքում ստանում ենք 4 սպեկտորային պատկերներ՝ կարմիր, կապույտ, կանաչ և ինֆրակարմիր ճառագայթներին մոտ գույն: Տվյալները կարող են գործածվել տարբեր ոլորտներում, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում: Ուսումնասիրվող տարածքները վերաբերում են երկրագնդի ամբողջ տարածքին: Հատկապես նկատի ունենք այն տարածքները, որոնք Հայաստանի համար հետաքրքրություն են ներկայացնում»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ արբանյակի բացթողնման մասին հայտնի դառնալիս նշվել էր, որ այն կունենա նաև ռազմական նշանակություն, ոչ միայն գյուղատնտեսական՝ նախարար Խաչատրյանը վստահեցրեց, որ այն, ինչ հայտարարվել է, ուժի մեջ է, պլանների մեջ ոչինչ չի փոխվել: Արդեն որոշակի տվյալներ, նկարներ ստացվում են: Ամեն մեկն իր կիրառումը կգտնի:

Հայաստանն արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով՝ այդ թվում անվտանգային նպատակով մոնիթորինգ իրականացնելու համար:

Մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել, ամբողջությամբ պատրաստ է շահագործման:

Հայերեն English Français

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր