Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարարը թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ով Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի առիթով ցավակցական ուղերձ էր հղել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Շնորհակալություն ցավակցական հաղորդագրության համար»,-գրել է Չավուշօղլուն և նշել Արարատ Միրզոյանին:

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում նոյեմբերի 13-ին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեծ թվով զոհեր և վիրավորներ են գրանցվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում