Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահին ներկայացրել է ՀՀ մոտեցումները ԼՂ հակամարտության, Բաքվի հետ հարաբերությունների հարցերում

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահին ներկայացրել է ՀՀ մոտեցումները ԼՂ հակամարտության, Բաքվի հետ հարաբերությունների հարցերում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում