Քաղաքականություն

Ադրբեջանի ամենօրյա հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի վրա փաստաթղթավորված են ԵՄ դիտորդների կողմից. Էդմոն Մարուքյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ամենօրյա հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի վրա փաստաթղթավորված են ԵՄ դիտորդների կողմից. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղակայված ԵՄ դիտարդական առաքելության ներկայացուցիչները փաստաթղթավորել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանում վերջերս տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կողմից փաստաթղթավորվել են Ադրբեջանի ամենօրյա հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Առաքելությունը ԵՄ-ի և այլոց համար հստակ կդարձնի, որ այդ հարձակումները չհրահրված են և Ադրբեջանի կողմից լավ պլանավորված ահաբեկչական գործողություններ են հայկական պետականության դեմ»,- գրել է Մարուքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում