Շախմատիստ Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն
1 րոպեի ընթերցում
![Շախմատիստ Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/11/1097148.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն Մարիամ Մկրտչյանը աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունը հաղթելուց հետո այժմ նաև ոսկե մեդալակիր է դարձել Եվրոպայի նույն տարիքայինների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Վերջին տուրից առաջ Մարիամն իր միավորների թիվը հասցրել է 7,5-ի և անհասանելի դարձել մրցակիցների համար։
Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանն այս տարի ավելի վաղ նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։