ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ձեռնարկած բազմաթիվ քայլերն՝ ուղղված տարաձայնությունների հարթմանը: Այս մասին նշել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ԼՂ հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարվա կապակցությամբ արված հայտարարությունում։

«Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ ԵՄ-ն երկու կողմերին էլ կոչ է անում շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքի հետագա անհարկի կորուստը և վնասները», - նշված է հայտարարությունում։

Դիվանագետը շեշտել է, որ չնայած բանակցությունները բարդ են, սակայն կարևոր է համաձայնեցնել հետագա քայլերը:

«Եվրոպական Միությունը նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից ձեռնարկված բազմաթիվ քայլերը՝ իրենց տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում երկարատը և կայուն խաղաղության հասնելու համար։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում: Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, կարևոր է չկորցնել թափը, համաձայնեցնել առաջ ընթանալու կոնկրետ քայլերը և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության», - գրել է Պիտեր Ստանոն:

Հայտարարությունում նաև կողմերին կոչ է արվում մեղմել հռետորաբանությունը և չսրել լարվածությունը:

«Դեռևս փխրուն միջավայրում, վերջին 30 տարիների վերքերը դեռ չբուժված, ԵՄ-ն կրկնում է իր կոչը կողմերին՝ մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրումից, ներառյալ՝ զերծ մնալով միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ինչպես նաև ռազմական սադրանքներից և գործողություններից», - գրված է ԵՄ հայտարարությունում:

Դիվանագետը շեշտում է, որ ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ մասնակցությունը խնդիրների կարգավորման գործընթացում:

«ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունն՝ արձագանքելով երկու կողմերի ցանկությանը և նրանց աջակցելով չլուծված բոլոր հարցերի համապարփակ և արդար կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անձնական ջանքերի, ինչպես նաև ԵՄ այլ մեխանիզմների միջոցով», - նշվում է հայտարարությունում։

Հայերեն English Español Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել