Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել. Արման Թաթոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել՝ փաստերն օգտագործելով և միջազգային մեխանիզմները ճիշտ կիրառելով: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ անվտանգության գոտի ստեղծելու գաղափարն իրենք մշտապես են առաջ քաշել:

Նա ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները մշտապես նշել են անվտանգության գոտիների անհրաժեշտությունը:

«Այս անվտանգության գոտիները նաև կոչվում են ապահով գոտիներ, փրկության գոտիներ, պաշտպանության գոտիներ և դրանց էությունն այն է, որ, եթե կա զինված հակամարտություն կամ մարդկանց վրա զինված հարձակման վտանգ՝ հակամարտող երկրները պետք է չեզոքացնեն այդտեղից զինված ուժերը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հենց այդպես էլ հիմնավորել է, որ անհրաժեշտ է ապահովել մարդկանց սեփականության, անվտանգության իրավունքները, խոշտանգումներից ազատ լինելը»,- ասաց Թաթոյանը:

Անդրադառնալով ԵՄ դիտորդների գործունեությանն՝ Արման Թաթոյանն ընդգծեց, որ բոլոր միջազգային առաքելությունները համարում է շատ կարևոր քայլ:

«Ես միշտ եմ բարձրացրել միջազգային դիտորդների հարցը: Երբ ես գնացի մարզեր և տեսա իրավիճակը, հենց այդ պահից նշեցի, որ պետք է լինեն միջազգային գնահատողներ: Մեր մասով նշեմ, որ մեր խմբի իրականացրած փաստահավաք աշխատանքները կուղարկենք և՛ ԵՄ դիտորդական առաքելությանը, և՛ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը և կխնդրենք, որպեսզի հաշվի առնեն: Եթե այս փաստերն ու հարցերը հաշվի չեն առնվելու, ապա այդ առաքելությունների գործունեությունը կդառնա անիմաստ»,- եզրափակեց Թաթոյանը:

Հայերեն English

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/06/26

Ասիական ինդեքսներ - 26/06/26

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին